Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նիստում քննարկվել են Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի նախագիծը և Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագիծը: 

Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում