Բալկանյան բլոկի ստեղծմամբ Իսրայելը չեզոքացնում է Թուրքիային

Ըստ իսրայելական «Mignews.com» պարբերականի՝ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիմբերմանը պաշտոնական այցով գտնվում է Բուլղարիայում:

Արտգործնախարարի այս այցը, ինչպես նաև մի շարք նախորդ այցելություններ, նվիրված է արևելյան միջերկրածովյան և բալկանյան երկրների հետ կապերի ամրապնդմանը, որի նպատակը Թուրքիային հակակշիռ ուժ ստեղծելն ու նրա տարածաշրջանային հավակնությունները չեզոքացնելն է:

Հունաստանի, Կիպրոսի, Բուլղարիայի, Ռումինիայի, Խորվաթիայի, Սերբիայի և Ալբանիայի հետ ռազմավարական ջերմ հարաբերությունների զարգացումը դարձել է իսրայելական արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը, գրում է աղբյուրը:

Այս պահին Ավիգդոր Լիբերմանը բանակցություններ է վարում Բուլղարիայի նախագահ Ռոզեն Պլեվնելիևի և արտգործնախարար Նիկոլայ Մլադենովի հետ: Նա նաև պետք է հանդիպի Սոֆիայի հրեական համայնքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում