Դորտմունդի «Բորուսսիան» հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» գերմանացի հարձակվող Լուկաս Պոդոլսկու ծառայություններով, պնդում են անգլիական լրատվամիջոցները: Այս հարցով պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա:
Պետք է ընդգծել, որ Transfermarkt մասնագիտացված ինտերնետ-պորտալը 27-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 23 մլն. եվրո: Պոդոլսկին Պրեմիեր լիգայի ավարտված առաջնությունում անցկացրել է 33 հանդիպում և դարձել 11 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ: