«Ատլետիկոն» պատրաստվում է ևս մեկ տարով վարձակալել «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուային: Մադրիդյան ակումբի գործադիր տնօրեն Միգել Անխել Գիլ Մարինը «կապույտների» հետ բանակցություններ է վարել Լոնդոնում, հաղորդում է AS-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների’ «Չելսին» դարպասապահի վարձակալության համար պահանջում է 1,2 մլն. եվրո, իսկ «Ատլետիկոն» առաջարկում է ընդամենը 700 հազար: Սակայն Կուրտուայի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի լոնդոնցիների նոր գլխավոր մարզչի նշանակումից հետո, ով, ամենայն հավանականությամբ, կլինի Ժոզե Մոուրինյոն:
Ավելացնենք’ «Չելսիի» պահեստային դարպասապահներ Ռոս Տերնբուլն ու Իլարիուն այս մրցաշրջանից հետո լքելու են ակումբը: