«Բավարիայի» մարզիչ Յուպպ Հայնկեսը, ինչպես և խոստացել էր հունիսի 4-ին խոսել իր ապագայի մասին, այօսր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ավարտում է կարիերան:
-Ես արձակուրդ եմ մեկնում: Ես 68 տարեկան եմ, և ցանկանում եմ անձնական կյանքս վայելել: Վերջին շաբաթներն անկրկնելի էին, և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր նպաստեցին դրան,-ասել է Հայնկեսը:
Նշենք, որ Հայնկեսին «Բավարիայում» կփոխարինի իսպանացի Պեպ Գվարդիոլան: