«Ինտերն» ու «Միլանը» կարող են փոխանակություն կատարել
20/06/2013 15:05
Կարդացեք նաև
«Ինտերն» ու «Միլանը» բանակցություններ են սկսել «ռոսսոներիի» կիսապաշտպան Անտոնիո Նոչերինոյի տրանսֆերի շուրջ:
«Ներաձուրին» իտալացի ֆուտբոլիստին ցանկանում է գնել ուղղակիորեն, իսկ «Միլանը» փոխարենը ցանկանում է ստանալ Ռիկի Ալվարեսին: Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, «Ինտերն» այս պահին չի պատրատվում բաց թողնել արգենտինացի կիսապաշտպանին:
Ա Սերիայի ավարտված առաջնությունում Նոչերինոն անցկացրել է 26 խաղ և դարձել երկուական գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ: 28-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը’ 6,5 մլն. եվրո է:
Ինչ վերաբերում է Ալվարեսին, ապա նա Իտալիայի վերջին առաջնությունում մասնակցել է 23 խաղի և դարձել 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 9 մլն. եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում