Բուֆֆոն. Ո՞վ գիտի` ինչպես կանգեցնել Իսպանիային

Բուֆֆոն. Ո՞վ գիտի` ինչպես կանգեցնել Իսպանիային

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջիանլուիջի Բուֆֆոնը խոսել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակչում’ Իսպանիայի հետ սպասվող դիմակայությունից:

-Պետք է հուսանք, որ Իսպանիան նույնը չի լինի, ինչ մեկ տարի առաջ, իսկ մենք ավելի լավ հանդես կգանք, քան նախորդ եզրափակչում,- Բուֆֆոնի խոսքերը մեջբերում են իտալական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք’ Եվրոպայի 2012 թվականի առաջնությունում իսպանացիների եզրափակիչ խաղում 4-0 հաշվով ջախջախեցին «Սկուադրա Աձուրային»:

-Հարցնում եք’ ինչպե՞ս կանգեցնել Իսպանիային. իսկ ո՞վ գիտի: Պետք է պարզապես լինել լավ մարզավիճակում, փորձել լավ հանդես գալ ու տխրեցնել նրանց,- ավելացրել է իտալացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում