ՄՕԿ-ի նախագահի պաշտոնի թեկնածուները վեցն են

ՄՕԿ-ի նախագահի պաշտոնի թեկնածուները վեցն են

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր նախագահի անունը հայտնի կդառնա Բուենոս Այրեսում առաջիկա սեպտեմբերին կայանալիք ՄՕԿ –ի նստաշրջանում: Թեկնածուները վեցն են`Թոմաս Բախ, Սեր Միանգ, Չինգ Կուո Վու, Ռիչարդ Կերրիոն, Դենիս Օսվալդ, Սերգեյ Բուբկա:

ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը հիշեցնում է, որ ՄՕԿ –ի նախագահ են եղել հաջոդաբար Դեմետրիուս Վիկելասը / Հունաստան, 1894 – 1896 /, Պիեռ դե Կուբերտենը / Ֆրանսիա, 1896 – 1925 /, Անրի դե Բայե – Լատուրը / Բելգիա, 1925 – 1942 /, Զիգֆրիդ Էդստրեմը / Շվեդիա, 1942 – 1952 /, Էվերի Բրենդեդժը / ԱՄՆ , 1952 – 1972 /, Մայքլ Քիլանին / Իռլանդիա, 1972 – 1980 /, Խուան Անտոնիո Սամարանչ / Իսպանիա, 1980 – 2001 /, Ժակ Ռոգե / Բելգիա, 2001 – 2013 /:

Հավելենք` գործող նախագահ Ժակ Ռոգեն Բուենոս Այրեսում սեպտեմբերին կայանալիք ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը :

ՀԱՕԿ –ի լրատվության բաժին

Հետևեք մեզ նաև Telegram-ում