Ինյեստա. Միայն Բեյլին կարող եմ համեմատել Նավասի հետ
30/06/2013 14:33
Կարդացեք նաև
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան համոզված է, որ Իսպանիայի հավաքականում իր խաղընկեր Խեսուս Նավասը հաջողությունների կհասնի «Մանչեսթեր Սիթիի» կազմում:
Ինյեստան կարծում է, որ իր հայրենակիցը, ում համար «քաղաքայինները» «Սևիլյային» վճարել են 15 մլն. ֆունտ, կարող է Պրեմիեր լիգայի պաշտպանների համար այնպիսի խոչընդոտ դառնալ, ինչպիսին «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն է:
-Նավասը’ շատ առանձնահատուկ խաղացող է: Հանդես գալով «Սիթիում»’ նա Պրեմիեր լիգայի պաշտպանների համար մեծ խնդիրներ կստեղծի: Խեսուսը հզոր արագություն ունի, շատ արագ է աշխատում ոտքերով ու առանց խախտման նրան գրեթե հնարավոր չէ կանգնեցնել:
Միակ խաղացողը, ում հետ ես կարող եմ նրան համեմատել, արդեն հանդես է գալիս Անգլիայում. դա Գարեթ Բեյլն է,- Ինյեստայի խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում