Լյուիս Հեմիլտոնը բաժանվե՞լ է ընկերուհուց
01/07/2013 18:09

Նմանատիպ
Անգլիական մամուլում լուրեր են շրջանառվում, որ ավտոմրցող Լյուիս Հեմիլտոնը հայտնի երգչուհի Նիկոլ Շերզինգերի հետ 5 տարվա ընկերությունից հետո բաժանվել է նրանից: Ինչպես միշտ նման խոսակցությունների առիթ է հանդիսանում այն փսստը, որ մարզիկը միայնակ է հայտնվում հասարակական միջոցառումներին, այնինչ երգչուհին գրեթե միշտ ուղեկցել է Հեմիլտոնին: Բացի այդ անգլիական Daily պարբերականին մոտ գտնվող աղբյուրը հաստատել է լուրը՝ նշելով, որ պատճառը ժամանակն է: Երկուսն էլ շատ զբաղված են և չեն կարողանում բավարար ժամանակ հատկացնել միմյանց:
Նշենք, որ զույգը բաժանվում է արդեն երրորդ անգամ: Առաջին անգամ նրանք բաժանվել են 2010 թ. հունվարին, ապա՝ 2011-ին: 2012թ Հեմիլտոնը և Նիկոլը վերսկսել էին իրենց սիրավեպը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում