Այսօր մարզական լրագրողների միջազգային օրն է
02/07/2013 10:11

Նմանատիպ
1995 թվականից ի վեր հուլիսի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես սպորտային լրագրողների օր:
Տոնական օրը պատահաբար չի ընտրվել. 1924 թվականի հուլիսի 2-ին Փարիզում կազմավորվել է Սպորտային լրատվամիջոցների միջազգային ասոցիացիան: Հետագայում մարզաշխարհը լուսաբանող լրագրողների միջազգային օրն ընտրելիս նախապատվությունը տրվել է հենց հուլիսի 2-ին:
AllSport.am–ը շնորհավորում է այս գեղեցիկ մասնագիտության տեր բոլոր անձանց և շնորհակալություն հայտնում ստացած շնորհավորանքների համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում