Գործակալ. Աֆելլայը կխաղա «Բարսելոնայում»

Նմանատիպ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իբրահիմ Աֆելլայի գործակալ Ռոբ Յանսենը խոսել է իր հաճախորդի ապագայի մասին:
Հոլանդացի խաղացողի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ գործում է մինչև 2015 թվականը, սակայն թիմի մարզչական շտաբը մեծ հույսեր չի կապում նրա հետ: Անցյալ մրցաշրջանն էլ Աֆելլայը վարձավճարով անցկացրեց «Շալկե-04»-ի կազմում:
Սակայն այս իրավիճակը կարծես գոհացնում է խաղացողին, ով չի պատրաստվում լքել կատալոնացիների շարքերը:
-Աֆելլայը կխաղա «Բարսելոնայում»: Ակումբի ղեկավարությունը կարող է անել այն, ինչ ուզում է, սակայն Իբրահիմը կմնա այս թիմի ֆուտբոլիստ: Կարող եմ ասել, որ հուլիսի 15-ին, երբ «Բարսելոնան» վերադառնա մարզումների, Աֆելլայը կլինի թիմի հետ,- ասել է Յանսենը:
Հիշեցնենք’ հոլանդացին առողջական խնդիների պատճառով այդպես էլ չկարողացավ ամրապնդվել գելզենկիրխենյան թիմի կազմում: Բունդեսլիգայի նախորդ առաջնությունում նա մասնակցել է 10 հանդիպման ու խփել 2 գնդակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում