Մանչինի. Ցանկանում եմ աշխատել Իտալիայի հավաքականում
07/07/2013 15:00

Նմանատիպ
Իտալացի մասնագետ Ռոբերտո Մանչինին, ով վերջերս ազատվեց «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնից, խոստովանել է, որ ցանկանում է աշխատել Իտալիայի հավաքականում:
-Այո, ես ցանկանում եմ դա,- La Gazzetta dello Sport-ի հետ զրույցում ասել է Մանչինին, երբ նրան տրվել է համապատասխան հարցը:
-Հավաքականում աշխատելն ավելի բարդ է, քանի որ հնարավորություն չունես շատ ժամանակ անցկացնել խաղացողներիդ հետ: Կարող եմ ձեզ ասել, որ առանց աշխատանքի երկար չեմ մնա: Ես կարող եմ վերսկսել մարզչական գործունեությունս հենց հիմա, սակայն նախընտրում եմ մի փոքր ընդմիջում վերցնել: Դա ինձ անհրաժեշտ է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական տեսանկյունից,- ասել է Մանչինին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում