Լույս է տեսել «Մայր Մաշտոց. Ժ դար» գիրքը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել «Մայր Մաշտոց. Ժ դար» գիրքը` աշխատասիրությամբ Գևորգ Տեր-Վարդանյանի:

Ինչպես հաղորդում են Մայր Աթոռի մամլո գրասենյակից, գիրքը պարունակում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գործածված հնավանդ ծիսարանի` Մաշտոցի բնագիրը` ըստ երկաթագիր հնագույն ձեռագրերի և համեմատությամբ Սուրբ Գրքի և ձեռագրական օժանդակ հարուստ նյութի: Գիրքն ունի բնագրական և կանոնացանկային հավելվածներ` Քահանայաթաղի կանոնի լրացուցիչ երկու խմբագրություն, Մեռոնօրհնեքի կանոնի հին տարբերակը, «Կարգաւորութիւն օրհնութենաբեր ցուցակի» ցանկի համադիր բնագիրը, Մաշտոց Եղիվարդեցի կաթողիկոսի վարքի խմբագրությունները, աղոթք-քարոզների և սուրբգրային ընթերցվածների ցանկեր, հայկական ծիսարանի զարգացման ընթացքը պատկերող կանոնացանկային հավելվածներ:

Գիրքը նախատեսված է թե´ ծիսագիտական, թե´ ծիսակարգային և թե´ հայերեն Աստվածաշնչի բնագրագիտական հետազոտություններին նպաստելու համար:

Գիրքը տպագրվում է Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում