Մարտական հենակետում պայմանագրային զինծառայող է զոհվել. նախնական տվյալներով՝ թշնամու գնդակից

Հայաստանի ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի N մարտական հենակետում, մարտի 14-ին, ժամը 17:25-ի սահմաններում հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սեւակ Ալբերտի Ասլիկյանի դին, հայտնում են ՊՆ մամլո ծառայությունից:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում 14.03.2012թ. հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ըստ ՊՆ նախնական տվյալների` Ս.Ասլիկյանը գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածքը ստացել է հակառակորդի կողմից արձակված գնդակից:
Կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ մարտի 14-ին Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի պաշտպանական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում