Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողով համագործակցության հետ կապված հարցեր

Մարտի 14-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր քարտուղար Դեւիդ Հոբսի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետություն-ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողով համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ անդրադարձան մարտի 6-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության` ՆԱՏՕ կենտրոնակայան կատարած այցին:

Դեսպան Եդիգարյանը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը եւ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրների: Այդ համատեքստում Դեւիդ Հոբսի խնդրանքով ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարն անդրադարձավ արցախյան հիմնախնդրի կարգավորմանը` ներկայացնելով բանակցային գործընթացի վերջին զարգացումները և հունվարի 23-ին ՌԴ Սոչի քաղաքում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում