Լյորենտե. Արդեն շատ ընկերներ ունեմ «Յուվենտուսում»

Լյորենտե. Արդեն շատ ընկերներ ունեմ «Յուվենտուսում»

«Յուվենտուսի» նորեկ Ֆերնանդո Լյորենտեն գոհ է, որ սովորել է իտալերեն լեզուն, որպեսզի արագորեն հարմարվի Թուրինին:

-Ես արդեն շատ ընկերներ ունեմ թիմի հանդերձարանում: Ինձ համար շատ կարևոր էր նախքան այստեղ գալը իտալերեն լեզուն սովորելը:

Ես ուրախ եմ, որ մեծ ջանքեր գործադրեցի’ լեզվին տիրապետելու համար: Այժմ ինձ արդեն թիմի մի մաս եմ զգում,- ասել է իսպանացի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք’ Լյորենտեն թուրինցիների հետ պայմանագիր էր կնքել դեռ հունվարին: Բիլբաոյի «Ատլետիկի» նախկին ֆուտբոլիստը Իտալիայի չեմպիոնի շարքերը համալրել է ազատ գործակալի կարգավիճակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում