ԱՄՆ-ը և Միացյալ Թագավորությունը պատրաստ են աջակցել ՀՀ ԶՈւ-ում իրականացվող բարեփոխումներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 15-ին ընդունել է ՀՀ Զինված ուժերի կադրային կառավարման վերաբերյալ խորհրդատվական նպատակով մարտի 12-ից 16-ը Հայաստանում գտնվող ԱՄՆ և Միացյալ Թագավորության փորձագիտական խմբին:
Ինչպես հաղորդում են ՊՆ մամլո ծառայությունից, հանդիպմանը ներկա գտնվող ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քաթերին Լիչը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ղեկավարի տեղակալ Բրյուս Դոնահյուն հաստատել են իրենց երկրների պատրաստակամությունը ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին աջակցելու գործում:
Այնուհետև փորձագիտական խումբը ՀՀ պաշտպանության նախարարին հանգամանալից ներկայացրել է ՀՀ ՊՆ աշխատանքային խմբի հետ համատեղ կատարված աշխատանքները, ինչպես նաև առաջարկություններ ու նկատառումներ ներկայացրել ՀՀ զինված ուժերում ընթացող արհեստավարժ ենթասպայական համակարգի հետագա զարգացման գործընթացի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում