Բրունո Սեննան կարիերան կշարունակի հավանաբար ԱՄՆ-ում
17/07/2013 15:34
Նմանատիպ
Ֆորմուլա 1-ի նախկին ավտոմրցող Բրունո Սեննան կարիերան կշարունակի հավանաբար ԱՄՆ-ում: Սեննայի խոսքերով՝ դեռևս այդ հարցը որոշված չէ:
-«Աստոն Մարտինում» ելույթ ուենալը լավագույն տարբերակներից է: Բայց ես ցանկանում եմ փորձել ինձ նաև NASCAR-ում: Դա կարող է լինել տարվա սկզբին: Ես ունեմ տարբերակներ կարիերաս շարունակել IndyCar-ում, NASCAR-ում,-ասել է ավտոմրցողը:
Նշենք, որ 2010-2012 թթ Բրունոն հանդես է եկել «HRT-ում», «Լոտուս Ռենոյում», «Ուիլյմասում», 2013-ին՝ «Լե Մանեում» և «Աստոն Մարտինում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում