Երևանում քննարկվել են Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

2012թ. մարտի 15-ին Երեւանում կայացան միջգերատեսչական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության ԱԳՆ-ների միջեւ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Խորհրդակցությունների ժամանակ հայկական կողմը ներկայացնում էին արտգործնախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղեւոնդյանը, սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը եւ արտգործնախարարի խորհրդական, Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը: Բելառուսական կողմը ներկայացնում էին Բելառուսի ԱԳՆ ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների վարչության պետ Նիկոլայ Դեմչուկը, Տեղեկատվության վարչության պետ Անդրեյ Սավինիխը, ինչպես նաեւ ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոն:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին Բելառուսի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային եւ այլ ոլորտներում: Կողմերը քննարկեցին նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ հանրային դիվանագիտության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում