Հեմիլտոնը պատրաստվում է Վենգրիայի Գրան Պրիին

Հեմիլտոնը պատրաստվում է Վենգրիայի Գրան Պրիին

«Մերսեդեսի» ավտոմրցող Լուիս Հեմիլտոնը կիսվել է Վենգրիայի Գրան Պրիից իր սպասելիքներով:

-Ես միշտ հաճույք եմ ստացել «Հունգարորինգի» ավտոմրցումներից: Ես երեք անգամ հաղթանակ եմ տոնել: Հենց ինքը` Բուդապեշտը, հետաքրքիր քաղաք է, որտեղ հաճելի մթնոլորտ է տիրում: Այս Գրան Պրին շատ կարևոր է ինձ համար: Թիմում բոլորս փորձել ենք լուծել արագության հետ կապված խնդիրները, որոնք եղել են նախորդ ավտոմրցման ժամանակ,-ասել է Հեմիլտոնը: 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում