Ալոնսոն կարող է դառնալ «Ռեդ Բուլլի» ավտոարշավորդ
29/07/2013 13:27
Նմանատիպ
«Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն կարող է հայտնվել «Ռեդ Բուլլում» և դառնալ Սեբաստյան Ֆետտելի թիմակիցը: Այս մասին հաղորդում է Autosport-ը:
Ինչպես հայտնի է դարձել, Հունգարիայի Գրան պրիի ժամանակ իսպանացի մարզիկի մենեջեր Լուիս Գարսիա Աբադը զրուցել է «Ռեդ Բուլլի» ղեկավար Կրիստիան Հորների հետ: Վերջինս ԶԼՄ-ների հետ զրույցում չի բացառել Ալոնսոյի տեղափոխությունը: Նշենք, որ Ալոնսոյի պայմանագիրը «Ֆերրարիի» հետ ավարտվում է 2016թ-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում