Աշխարհի գավաթ. Վլադիմիր Հակոբյանը թողնում է պայքարը

Աշխարհի գավաթ. Վլադիմիր Հակոբյանը թողնում է պայքարը

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը դուրս մնաց Աշխարհի գավաթի խաղարկության հետագա պայքարից: 1/64 եզրափակչում հայ շախմատիստն այսօր ոչ-ոքի խաղաց Նգուեն Սոնի հետ:

Երեկ կայացած առաջին պարտիայում Հակոբյանը սևերով զիջել էր Սոնին, ուստի երկու պարտիաների արդյունքով զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը արդեն դուրս է եկել հաջորդ փուլ: Սերգեյ Մովսեսյանը դեռ չի ավարտել այսօրվա պարտիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում