4.1 C
Yerevan

Գերէմոցիոնալ Յուրգեն Կլոպը, և 48.000 եվրո տուգանքը

Նմանատիպ

Հայաստանցի մարմնամարզիկները՝ աշխարհի չեմպիոն և փոխչեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնության...

Մարիամ Մկրտչյանը՝ թոփ-100 շախմատիստուհիների վարկանիշում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) թարմացրել է շախմատիստների վարկանիշը պաշտոնական...

Սաուդյան ակումը պատրաստվում է ռեկորդային պայմանագիր առաջարկել Մեսսիին

«Բարսելոնան» մրցակցության կհանդիպի հարձակվող Լիոնել Մեսսիի համար պայքարում․ կատալոնական...

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Նապոլի»-«Բորուսսիա» (2:1) հանդիպման ժամանակ Յուրգեն Կլոպի էմոցիոնալ պահվածքը մարզչի կարիերայում առաջին դեպքը չէր: ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն դեռ չի հրապարակել, թե մրցավարի վրա զայրանալու համար Կլոպը որքան տուգանք է վճարելու, սակայն մինչ այս դեպքը նման առիթներով Յուրգեն Կլոպn արդեն 48.000 եվրո տուգանք է վճարել:

2004 թվականի դեկտեմբերի 5: Դեռևս «Մայնցը» մարզելու տարիներին Կլոպն աչքի է ընկել իր էմոցիոնալ պահվածքով: «Կայզերսլաութերնի» դեմ 2004 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած խաղում մարզիչը ոչ սպորտային բառապաշարով դիմել է մրցավարին և տուգանվել 2500 եվրոյով:

2007 թվականի մարտի 18: «Վերդերի» դեմ խաղում այն ժամանակ «Մայնցի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հանդիպման գլխավոր մրցավար Տորստեն Կինհյոֆերի հետևից բղավել է՝ «Դու հիմար ես» և տուգանվել 12500 եվրոյով:

2008 թվական նոյեմբերի 8: «Համբուրգից» 1:2 հաշվով կրած պարտությունից հետո արդեն «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը զայրացած ներխուժում է խաղադաշտ և գրեթե հարձակվում մրցավարի վրա: Այս արարքի համար Կլոպը տուգանվել է 12000 եվրոյով:

2010 թվականի հունվարի 17: «Քյոլնի» դեմ արտագնա խաղում Յուրգեն Կլոպը մի քանի անգամ դուրս է գալիս մարզչական բաժնից և հարմարավետ տեղավորվել տրիբունայում: Այս արարքի համար տուգանքը կազմել է 5000 եվրո:

2010 թվականի նոյեմբերի 12: «Համբուրգի» դեմ խաղում, երբ Զե Ռոբերտոն կոպիտ սահանկում կատարեց Մարիո Գյոտցեի նկատմամբ, Կլոպը «գրոհեց» հանդիպման չորրորդ մրցավարի վրա: Այս «գրոհի» համար մարզիչը տուգանվեց 10000 եվրոյով:

2012 թվականի սեպտեմբերի 25: Գերմանիայի առաջնության «Այնտրախտի» դեմ արտագնա խաղում Կլոպը կրկին զայրույթը թափում է չորրորդ մրցավարի վրա, ապա կարմիր քարտի արժանանում և տուգանվում 6000 եվրոյով:

Ամենաթարմ դեպքը՝ 2013 թվականի սեպտեմբերի 18: «Նապոլի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին  խաղում Յուրգեն Կլոպը կրկին զայրացած էր, տուժողը կրկին չորրորդ մրցավարն էր: Կլոպը արժանացավ կարմիր քարտի, իսկ տուգանքի չափը կհրապարակվի առաջիկա օրերին:

spot_imgspot_img