13.1 C
Yerevan

«Ազատ դեմոկրատներ»-ի անդամն Ա.Մանուկյանին առաջարկել է իր տեղը զիջել Զ.Փոստանջյանին

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամներ Ալիկ Արզումանյանն ու Կարապետ Ռուբինյանն անդրադարձել են նախընտրական գործընթացներին:

«Ժառանգության» փոխնախագահը նշել է, որ «Ազատ դեմոկրատներ»-ի հետ իրենց միասնական ցուցակը գաղափարաքաղաքական հենքի վրա ձևավորված միավոր է, որտեղ տեղ է հատկացված նաև հասարակական սեկտորին: Նրա խոսքերով՝ իրենց նպատակն է` Հայաստանում իրականացնել իշխանափոխություն. «Հեռանկարային թիմ ենք ստեղծել, որը հստակ գիտի իր անելիքները»:

«Ազատ դեմոկրատներ»-ի անդամ Ալիկ Արզումանյանը նկատել է, որ իրենց համատեղ ցուցակը ոչ թե իրավիճակային համախմբում է, այլ երկարաժամկետ համագործակցության սկիզբն է:

«Վերջին տարիների ընթացքում առաջին դեպքն է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ ձևավորվում է գաղափարական հենքի վրա ձևավորված թիմ, որտեղ տեղ է հատկացված նաև հասարակական սեկտորին»,- ասել է նա:

Անդրադառնալով հասարակական սեկտորին՝ Կ.Ռուբինյանն իր հերթին հավելել է, որ այդ  սեկտորին և մասնավորապես իրեն անհատական հրավեր է եղել. «Մենք հույս ունենք, որ այս թիմով կարող ենք խորհրդարանում ծանրակշիռ ուժ ունենալ ու կոալիցիա ստեղծել»:

Ա. Արզումանյանը հավելելէ, որ իրենք բացառում են իշխանության հետ կոալիցիա ստեղծելու հնարավորությունը:

Խոսելով «ՀԱԿ»-ին արված իրենց համագործակցության առաջարկների մերժումից՝  Ռ.Հակոբյանն ասել է, որ այն ձախողվել է ՀԱԿ-ի ոչ կառուցողական քաղաքականության հետևանքով:

«Մենք դեռ ամիսներ առաջ ենք հայտարարել, որ ընդդիմությունը պետք է միասնական ուժերով կարողանա պայքարել ազատ ու արդար ընտրություններ կազմակերպելու համար», ասել է Ռ.Հակոբյանը՝ հավելելով, որ ՀԱԿ-ը զարմանալիորեն մերժել է «Ժառանգության» առաջարկը՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով: Իսկ առաջարկությունը եղել էր Երևանում միասնաբար պայքարել «Ժառանգության» հինգ և ՀԱԿ-ի ութ թեկնածուների հաղթանակի համար:

Ըստ բանախոսի՝ ի վերջո պարզվել է, որ ՀԱԿ-ը համագործակցում է իշխանական ուժերի հետ. «Զարմանալի է, որ մեր առաջարկությունը մերժվեց, իսկ բանակցողները ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացրեցին: Վերջում պարզվեց, որ ՀԱԿ-ը բանակցությունները տանում է իշխող կոլաիցիայի հետ: 12-րդ և 13-րդ ընտրատարածքներում միասին պայամանավորվել են պաշտպանել միմյանց»:

Հիշեցնելով այն դեպքը, երբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանեց իր թեկնածությունն այն ընտրատարաքծից, որտեղ առաջադրվել էր  ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը` այդպիսով դրսևորելով բարի կամք, Կ. Ռուբինյանը հանդես եկավ առաջարկությամբ, այն է՝ որպես համարժեք պատասխան «մեր լավ բարեկամ Արամ Մանուկյանը», ով «իր բազմահազար ընտրողներին թողել է Լոռվա մարզում» և առաջադրվել Արաբկիրում, նույնպես բարի կամքի դրսևորի ու հանի իր թեկնածությունը` տեղը զիջելով «երրորդ հանրապետության լավագույն պատգամավորներից» մեկին` Զարուհի Փոստանջյանին:

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...