Ուեբբեր. Վաղը միմիայն հաղթանակի համար եմ պայքարելու
12/10/2013 19:38
Նմանատիպ
«Ռեդ Բուլլի» արշավորդ Մարկ Ուեբբերը, մեկնաբանելով Ճապոնիայի գրան-պրիի որակավորման փուլի արդյունքները, հայտարարել է, որ վաղը միմիայն հաղթանակի է ձգտելու:
«Կարծում եմ՝ վաղն ամեն ինչ նորմալ է լինելու: Սա սովորական գրան-պրի է: Յուրաքանչյուրը ձգտելու է առավելագույնը ցուցադրել: Մենք պետք է ձգտենք լավագույնը լինել, իսկ դա նշանակում է՝ ես պայքարելու եմ միմիայն հաղթանակի համար, ուրիշ ոչինչ ինձ չի հուզում:
Եթե Սեբաստյան Ֆետտելն էլ կարողանա իր հերթին ավելի շատ միավոր վաստակել Ֆերնանդո Ալոնսոյից, ապա դա հիանալի կլինի թիմի համար»,-Ուեբբերի խոսքերը մեջբերում ենք BBC-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում