Բ.Սահակյանը և Ս.Օհանյանն Արցախում քննարկել են պաշտպանության ոլորտի խնդիրները

Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը եւ պաշտպանության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում