Վերջին շաբաթվա ընթացքում հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերի սահմանում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: 

Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից, ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել  են մարտական հերթապահություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում