12.1 C
Yerevan

Հայ մարզիկները հաղթական են հանդես եկել Սամբոյի Եվրոպայի առաջնությունում

Նմանատիպ

Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել

Միլանի «Ինտերի» ամսվա լավագույն գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի նախկին...

Իվան Կրամսկոյի այդքան ծանոթ «Անծանոթուհին»

Երբ փոքր էի, հիշում եմ՝ այս նկարը կախված էր...

Սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, ամպրոպ

Հանրապետության տարածքում` Մարտի 23-ի ցերեկը, 24-26-ը, 27-ի գիշերը, 28-ին առանձին...

Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների երիտասարդների առաջնության վերջին օրը հատկապես ուրախալի է հայ սամբիստների համար: Ինչպես հաղորդում են Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայից, ապրիլի 8-ին գերազանց հանդես է եկել մեր պատանիներից՝ 56 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Մալյանը, ով գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը, հաղթանակ է տարել մրցակիցների նկատմամբ և հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Մեր երիտասարդական հավաքականից՝ օրը հաջողակ էր 74 կգ քաշային Սուրեն Գառնիկյանի համար. նա բարձրացել է պատվո պատվանդանի 3-րդ հարթակին և արժանացել բրոնզե մեդալի:

Այսպիսով՝ Հայաստանի սամբոյի հավաքականը հայրենիք կվերադառնա 11 մեդալով, որից 1-ը՝ ոսկե, 2-ը՝ արծաթե, 8-ը՝ բրոնզե: Ի դեպ, Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկով 21 պետությունների շարքում գրավեց պատվավոր 3-րդ հորիզոնականը. առաջինում վրացիներն էին, երկրորդում՝ Ռուսաստանի ներկայացուցիչները:

Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին.

Պատանիներ՝

Մալյան Գոռ-56 կգ ք/կ՝ 1-ին տեղ 

Ղազարյան Ջիվան-48 կգ՝ 2-րդ տեղ

Մխիթարյան Գրիգոր-52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ

Ալեքսանյան Հովհաննես-60 կգ ք/կ՝ 3-րդ տեղ 

Պետրոսյան Էդիկ-81 կգ ք/կ՝ 3-րդ տեղ

Աղջիկներ

Խաչատրյան Ռոզա -52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ

Երիտասարդներ

Մանուկյան Մաքսիմ- 52 կգ ք/կ՝ 2-րդ տեղ

Զատիկյան Լենդրուշ-48 կգ ք/կ՝ 3-րդ տեղ 

Մանուկյան Ռաֆիկ-68 կգ ք/կ՝ 3-րդ տեղ 

Գառնիկյան Սուրիկ-74 կգ ք/կ՝ 3-րդ տեղ 

Կարապետյան Մհեր-82 կգ ք/կ՝ 3-րդ տեղ:

spot_imgspot_img