Ֆորմուլա-1. Սեբաստյան Ֆետտելը՝ քառակի չեմպիոն

Ֆորմուլա-1. Սեբաստյան Ֆետտելը՝ քառակի չեմպիոն

Քիչ առաջ ավարտվել է Ֆորմուլա-1 ավտոմրցարշավի Հնդկաստանի գրան-պրին: Մրցավազքում եզրագիծը առաջինը հատել է «Ռեդ Բուլլի» արշավորդ Սեբաստյան Ֆետտելը, ով այս նվաճման շնորհիվ դարձել է ոչ միայն մրցաշրջանի, այլև քառակի չեմպիոն:

Երկրորդը «Մերսեդեսի» արշավորդը Նիկո Ռոսբերգն է, երրորդը` Ռոմեն Գրոժանը «Լոտուսից»:

 

Ներկայացնում ենք լավագույն տասնյակը՝

1. Սեբաստյան Ֆետտել «Ռեդ Բուլլ» – 60 շրջան
2. Նիկո Ռոսբերգ «Մերսեդես»  +29,0
3. Ռոմեն Գրոժան «Լոտուս» +39,9
4. Ֆելիպե Մասսա «Ֆերրարի» +41,2
5. Սերխիո Պերես  «Մակլարեն» +43,5
6. Լուիս Հեմիլտոն «Մերսեդես» +52,3
7. Կիմի Ռայկոնեն «Լոտուս» +67,3
8. Պոլ դի Ռեստա «Ֆորս Ինդիա» +72,5
9. Ադրիան Սուտլի «Ֆորս Ինդիա»  +74,5
10. Դանիել Ռիկյարդո «Տորրո Ռոսսո» +76,6

Հետևեք մեզ նաև Telegram-ում