Ո՞վ է կոտրել Գարեգին Նուշիկյանի անձնական էջը

Հակերային միջամտությամբ կազմակերպված  հարձակման է ենթարկվել թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ցուցակով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանի Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործողանձնական էջը (պրոֆիլը),  որի արդյունքում այն ներկայումս չի գործում: Այդ մասին տեղեկացնում է քաղաքական գործչի մամլո ծառայությունը:
«Այժմ համացանցում գործում է նրա պաշտոնական կայքը` www.gareginnushikyan.am, և Ֆեյսբուքյան պաշտոնական էջը` «Garegin Nushikyan (Գարեգին Նուշիկյանի Պաշտոնական էջ)»: Նրա համակիրները առայժմ կարող են ինչպես այդ էջում, ֆեյսբուքյան համանուն խմբում,այնպես էլ պաշտոնական կայքում հետևել թեկնածուի գործունեությանը, լրահոսին`  իրենց աջակցությունն ու մասնակցությունն ունենալով Գարեգին Նուշիկյանի գործունեության ներկայացմանը», – նշված է մամլո հաղորդագրության մեջ:
Նշենք, որ  թիվ 10 ընտրատարածքում Գարեգին Նուշիկյանի մրցակիցներն են  Գագիկ Շահնազարյանը և Սարիբեկ Սուքիասյանը, որին սատարում է ՀԱԿ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում