4.1 C
Yerevan

Գերմանիայի փոխարտգործնախարարը կայցելի Հայաստան

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Ֆինլանդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին. Շվեդիան դեռևս կսպասի

Երկար բանակցություններից և ճնշումներից հետո Թուրքիայի խորհրդարանը հավանություն է...

ԳԴՀ ԱԳ փոխնախարար Կորնելիա Պիպերը ս.թ. ապրիլի 16-ին կայցելի Հայաստան: Այս մասին տեղեկացնում են «Արցախի Եվրոպական Կենտրոն» ՀԿ լրատվական ծառայությունից:

Հայաստանում Կ.Պիպերը կհանդիպի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, իսկ հաջորդ օրը՝ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ:

Ապրիլի 16-ին ԳԴՀ ԱԳ փոխնախարարը Երևանում կբացի «Call out Art  գոբելեններ ՀալլեԶալլեից» ցուցահանդեսը, որը Հայաստանի և Գերմանիայի ՍակսոնիաԱնհալտ երկրամասի միջև երկարաժամկետ և սերտ հարաբերությունների նոր փուլի սկիզբ կհանդիսանա: Իսկ ապրիլի 17-ին ՀՀ Գիտության և կրթության նախարարի հետ  միասին Պիպերը կբացի գերմաներեն լեցվի կենտրոնը Երևանում:

Ապրիլի 18-ին ԳԴՀ ԱԳ փոխնախարարը կմեկնի Վրաստան:

«Գերմանիայի հարաբերությունները Հայաստանի հետ ունեն խորը պատմական արմատներ: Այս տարվա գարնանը լրանում է այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձը: Երկկողմ  համագործակցության ոլորտում ԳԴՀ  հանդիսանում է երկրորդ ամենամեծ գործընկերն այդ երկրի հետ: Իսկ մշակութային հարաբերությունները, որպես կամուրջ, կարևոր դեր են խաղում մեր երկրների միջև հարաբերությունների զարարգացման գործում», – ասել է ԳԴՀ ԱԳ փոխնախարարը:

Կ.Պիպերը նաև նշել է, որ, ցավոք, Հարավային Կովկասում այսօր առկա են  չլուծված տարածքային հակամարտություններ, որոնց խաղաղ ճանապարհով կարգավորումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը:

«Մենք ուզում ենք նպաստել կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծմանը: Առաջիկա ընտրությունները Հայաստանում և Վրաստանում կարևոր ցուցանիշ են հանդիսանալու այդ երկրներում ժողովրդավարության զարգացման և նրանց դեպի Եվրոպա կողմնորոշման գործում», – վստահեցնում է գերմանացի բարձրաստիճան դիվանագետը

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Ֆինլանդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին. Շվեդիան դեռևս կսպասի

Երկար բանակցություններից և ճնշումներից հետո Թուրքիայի խորհրդարանը հավանություն է...