Բելառուսի Արտգործնախարար Ս. Մարտինովը կայցելի Հայաստան

Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 16-17-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Բելառուսի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը:

Այցի ընթացքում Բելառուսի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Սերգեյ Մարտինովը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ Արտգործնախարարան Էդվարդ Նալբանդյանի ու Բելառուսի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին:

Հանդիպումից հետո ժամը 12:45-ին տեղի կունենա երկու ԱԳՆ-ների համատեղ մամուլի ասուլիսը (լեզուն` ռուսերեն): 

Հետևեք մեզ նաև Telegram-ում