Բացի հրադադարի խախտումից, հակառակորդի օդուժն իրականացրել է նաև մի շարք ուսումնական թռիչքներ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի սահմանին ադրբեջանական բանակի առաջապահ ուժերի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի արդյունքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, արձակվել է ավելի քան 1400 կրակոց: 

ԼՂՀ ՊԲ մամլո ծառայության փոխանցմամ՝ բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերից, սահմանի երկարությամբ հակառակորդի օդուժն անցած շաբաթվա ընթացքում իրականացրել է մի շարք ուսումնական թռիչքներ:

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները հավաստանշվել են ժամանակին և շարունակ պահվել խիստ վերահսկողության տակ:

Անցած շաբաթվա ընթացքում Արցախի ցամաքային և օդային տարածքի պաշտպանությունն իրականացվել է առանց միջադեպերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում