Ուեբբեր. Եթե մրցաշարերից ստացած դրական էներգիան գերազանցեր բացասականին, ես կմնայի
21/11/2013 21:24
Նմանատիպ
«Ռեդ Բուլլի» արշավորդ Մարկ Ուեբբերն իր կարիեայի վերջին արշավից առաջ խոստովանել է, որ կարիերան ավարտելու համար այնքան էլ չի տխրում, քանի որ մրցաշարերից ավելի շատ բացասական էներգիա է ստանում:
«Այժմ ես շատ բարդ փուլում եմ: Կարծում եմ` հնարավորություններս գնահատելիս պետք է չափազանց ուշադիր լինեմ: Կիրակի օրն իմ կյանքում առանձնահատուկ է լինելու, սակայն ես դեռ այն ընկալում եմ որպես հերթական մրցման օր:
Շատ եմ սպասում կիրակիին և դրա համար ունեմ մի քանի պատճառ: Նախ` ցանկանում եմ վերջին անգամ հաջող ելույթ ունենալ, իսկ հետո կանգ առնել և հայացք նետել անցյալին:
Ես չէի հեռանա, սակայն լինում են պահեր, որոնց հետ չես կարող համակերպվել: Եթե մրցաշարերից ստացած դրական էներգիան գերազանցեր բացասականին, ես կմնայի»,-ասել է Ուեբբերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում