Արցախում քննարկվել են ճանապարհաշինությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ ապրիլի 17-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում ճանապարհաշինության հարցերին:

Համապատասխան տեղեկություններով հանդես են եկել հանրապետության խոշոր ճանապարհաշինարարական ընկերությունների ղեկավարները, հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Սահակյանը ճանապարհաշինությունը որակել է երկրի տնտեսության կարեւորագույն ոլորտներից մեկը` ընդգծելով, որ վերջին տարիներին ակնառու է իրականացվող աշխատանքների ծավալների շոշափելի աճ: Միեւնույն ժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ լուրջ խնդիրներ կան կառուցվող ճանապարհների որակի հետ կապված, ինչը բացասաբար է ազդում ոլորտի զարգացման վրա: Այս համատեքստում Բակո Սահակյանը կարեւորել է տեխնիկական վերազինման, կադրերի պատրաստման եւ առաջատար փորձի կիրառման խնդիրները` համապատասխան  հանձնարարականներ  տալով ոլորտի պատասխանատուներին:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այկ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում