Վ.Օսկանյանը հաստատել է, որ Գ.Ծառուկյանը զենք է կրում

Այսօր  քաղաքագետների միությունում կայացած միասնական շտաբի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը պատասխանել է լրագրողներից մեկի հարցին՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ատրճանակ կրելու հետ կապված:

«Ես տեսել եմ կադրերի մեջ և դա զենք է եղել իհարկե, բայց կարծում եմ՝ դրանից պետք չէ մեծ բան սարքել: Դա Գագիկ Ծառուկյանի որոշումն է եղել այդ օրը գնալ այդպես և հետո յուրաքանչյուրն օրինական զենք կրելու իրավունք ունի, չէ՞»,- ասել է Վ.Օսկանյանը:

Նշենք, որ ԲՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի «Vertu ատրճանակ»-ն իրականում ոչ թե զենք է, այլ՝ հեռախոս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում