Ս.Սարգսյանն աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր

Ապրիլի 20-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ, տեղեկացնում են երկրի ղեկավարի մամլո ծառայությունից:
Հանրապետության ղեկավարն այցելել է 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող Ծաղկահովիտի թիվ 5 բազմաբնակարան բնակելի շենքի շինհրապարակ, ծանոթացել շենքի ամրացման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք նախատեսված են ավարտել 2012թ. նոյեմբերին:
Արագածոտնի մարզում Սերժ Սարգսյանն այցելել է նաև Արագածավան համայնքի թիվ 2 դպրոց, որտեղ Հանրապետության ղեկավարին ներկայացրել են 500 աշակերտ ունեցող այս ուսումնական հաստատության հիմնանորոգման և տարածքի բարեկարգման ուղղությամբ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը: Այս համայնքում Նախագահը ծանոթացել է նաև «Ագրոհոլդինգ Հայաստան» ընկերության տոհմային տնտեսության գործունեության արդյունքներին և զարգացման ծրագրերին:
Աշխատանքային այցի շրջանակում Նախագահը մասնակցել է Կոշի ամբուլատոր կենտրոնի բացման արարողությանը ևս: Նախատեսվում է, որ կենտրոնը կսպասարկի ոչ միայն Կոշի, այլ նաև հարևան համայնքների բնակիչներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում