Դրոգբան և Էբուեն կտուգանվեն Մանդելայի պատկերով ներքնաշապիկ կրելու համար
08/12/2013 16:13

Նմանատիպ
«Գալաթասարայի» ֆուտբոլիստներ Դիդյե Դրոգբան և Էմանուել Էբուեն Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից պատժվել են:
«Էլյազիգսպորի» դեմ խաղում նրանք հանդիսատեսին ցուցադրեցին օրեր առաջ կյանքից հեռացած Նելսոն Մանդելայի պատկերով ներքնաշապիկները: Այդ կերպ ֆուտբոլիստներն իրենց հարգանքի տուրքն էին մատուցում Մանդելային:
Դրոգբայի շապիկի վրա գրված է եղել «Շնորհակալություն, Մադիբա’», իսկ Էբուեի շապիկի վրա’ «Հանգչիր խաղաղությամբ, Նելսո’ն Մադելա»:
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան գումարային տուգանքի կենթարկի ֆուտբոլիստներին, քանի որ այդ երկրում արգելվում է խաղերի ժամանակ հանդես գալ կոչերով կամ նմանատիպ հաղորդագրություններով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում