Պելե. Մենեզեսի օրոք Բրազիլիան երկու տարի կորցրեց
13/12/2013 14:20

Նմանատիպ
Ֆուտբոլի արքա Պելեն քննադատել է Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին մարզիչ Մենեզեսին, հաղորդում են հարավամերիկյան լրատվամիջոցները։
Պելենն կարծում է, որ նրա ղեկավարությամբ աշխարհի հնգակի չեմպիոնների խաղը ետընթաց է ապրել։
«Մենեզեսի ժամանակ մենք երկու տարի կորցրինք և համապատասխան բազա չստեղծեցինք։ Բայց այժմ հավաքականի մարզչական շտաբը լավ է աշխատում, և ես շատ եմ հավատում այդ թիմին»,-հայտարարել է Պելեն։
Խոսելով Աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականի մրցակիցների մասին՝ Պելեն ասել է.
«Իմ կարծիքով՝ մեր հիմնական մրցակիցները Գերմանիայի և Իսպանիայի ընտրանիներն են լինելւ, թեև չի կարելի բացառել նաև արգենտինացիներին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում