ՉԼ վիճակահանության կեղծված լինելու մասին լուրերն ապատեղեկատվություն են (լուսանկարներ)

ՉԼ վիճակահանության կեղծված լինելու մասին լուրերն ապատեղեկատվություն են (լուսանկարներ)

Մոտ երկու ժամ առաջ ավարտված Չեմպիոնների լիգայի վիճակահանության կեղծված լինելու մասին համացանցում արդեն լուրեր են տարածվում։ Այդ տեղեկությունների համաձայն՝ ՉԼ պաշտոնական հովանավոր «Գազպրոմը» օրեր առաջ տեղյակ է եղել, թե որ զույգերն են խաղալու։

Այդ լուրերը տարածողները հենվում են Twitter-ում  Gazprom Mafia անվամբ գրանցված օգտատիրոջ գրառումների վրա։ Շրջանառվում է մի լուսանկար, որում երևում է, որ դեռևս դեկտեմբերի 13-ին այդ օգտատերը նշել է, թե որ թիմերն են իրար հետ խաղալու։

Սակայն նրանք «մոռանում են» նշել նաև նույն օգտատիրոջ հետագա գրառումները, ուր վերջինս նշում է, որ ինքը գրել է բոլոր հավանական զույգերի անունները, ապա վիճակահանության ընթացքում ջնջել այն գուշակումները, որոնք սխալ էին։ Օգտատերը վերջում ավելացրել է, որ ինքը ներողություն է խնդրում ՈՒԵՖԱ-ից և Գազպրոմից, քանի որ պարզապես ցանկանում էր մարդկանց սովորեցնել չհավատալ ամեն ստի։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում