Ազգային Ժողովում մեկնարկել է «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստը (ուղիղ)

Ազգային Ժողովում մեկնարկել է «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստը (ուղիղ)

Օրակարգում է մեկ հարց է՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» նախագծի քննարկումը։

Նշենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» ֆրակցիայի պատգամավորները, ի տարբերություն ըննդիմադիրների նախաձեռնած երկու նախորդ արտահերթ նիստերի, այս անգամ որոշել են մասնակցել ընդդիմադիրների նախաձեռնած ԱԺ երրորդ արտահերթ նիստին։

Չնայած դրան սակայն, արդեն իսկ հայտնի է, որ իշխանական և ընդդիմադիր ուժերը չեն կարողացել համաձայնեցնել ԱԺ հայտարարության նախագծի տեքստը, ինչը նշանակում է, որ ԱԺ արտահերթ նիստի արդյունքում հիշատակվաշ հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, չի ընդունվի։

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահեր նիստ

Հետևեք մեզ նաև Telegram-ում