SOLARA EV CHARGER-ի լրցքավորման 30 կայան հասանելի է Հայաստանի ողջ տարածքում

SOLARA EV CHARGER-ի լրցքավորման 30 կայան հասանելի է Հայաստանի ողջ տարածքում

Հայաստանում էլեկտրամոբիլների քանակի աճի հետ զուգահեռ անհրաժեշտություն է առաջանում ապահովել դրանց համար նախատեսված լիցքավորման կայանների ենթակառուցվածքը։

«Սոլարա» ընկերության նախագծերից մեկը Solara EV CHARGER-ն է: Հաստատուն հզորություններ ապահովող 30 տարբեր լիցքավորման կայանները տարածված են Հայաստանի տարբեր մարզերում: Լիցքավորման կայանները հասանելի են բոլոր տիպի էլեկտրամոբիլների համար՝ Type 1 (J1772), Type 2, CHadeMO, CCS1/CCS2, Type 2 (socket), GB/T  միակցիչներով (connector): Կայաններում կարող են լիցքավորվել նաև GBT կցորդիչով (adapter) աշխատող էլեկտրական մեքենաները, որոնք նույնպես առկա են մեր վաճառասրահներում:

Լիցքավորման կայանները կարողանում են ապահովել 7, 22, 60 և 160 կՎտ*ժ հաստատուն էլեկտրաէներգիա:

«Մեր էլեկտրամոբիլիստների հարմարավետության համար մենք ստեղծել ենք Solara EV Charger հավելվածը, որը հնարավոր է ներբեռնել Google play և App Store հարթակներից: Հայաստանի տարածքում տեղադրված կայանների աշխարհագրությանը հնարավոր է ծանոթանալ հավելվածում: Վստահ ենք, որ մեր օգտատերերը հեշտությամբ կկարողանան օգտվել Solara EV Charger-ից»,-նշում է նախագծի ղեկավար Էդուարդ Մանուկյանը:

«Սոլարա» ընկերության նպատակն է հասնել Հայաստանում ավելի շատ վայրերում էլեկտրոմոբիլների համար նախատեսված լիցքավորման կայանների տեղադրմանը և դրան կից ենթակառուցվածքների ստեղծմանը:

Տեխնիկական խնդիրների համար 7/24 ռեժիմով աշխատում է թեժ գիծ: Զանգահարելով  044 577555 հեռախոսահամարին՝ հավելվածի օգտատերերը կկարողանան մասնագետի օգնությամբ հեշտությամբ կարգարվորել հավելվածը կամ ստանալ օգնություն առաջացած հնարավոր տեխնիկական անսարքությունների դեպքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում