Asus-ը ներկայացրել է աշխարհի ամենաթեթև 14 դյույմանոց նոութբուքը

Asus-ը ներկայացրել է աշխարհի ամենաթեթև 14 դյույմանոց նոութբուքը

Asus ընկերությունը ներկայացրել է ExpertBook B9 նոր նոութբուքը, որը դարձել է աշխարհի ամենաթեթև 14 դյույմանոց նոութբուքը։ Այն կշռում է 880գ:

Asus ExpertBook B9-ի նոթբուքի արժեքը կսկսի 1800 ԱՄՆ դոլարից ՝ կախված մոդիֆիկացիայից։

Նոթբուքն ունի 14 դյույմանոց Full HD (1920×1080) էկրան, 12-րդ սերնդի Intel Core պրոցեսոր, ինտեգրված Intel Iris Xe գրաֆիկա, որոնք համակցված են 16GB կամ 32GB օպերատիվ հիշողությամբ և 1TB կամ 2TB տարողությամբ SSD դիսկով։

Նոթբուքի կորպուսի կառուցվածքը  թույլ է տալիս էկրանը թեքել 180 աստիճանով, իսկ touchpad-ը կարող է ծառայել որպես թվային ստեղնաշար։

Նոութբուքի 66 Վտ/ժ հզորությամբ մարտկոցն ապահովում է մինչև 16 ժամ աշխատանք՝ առանց վերալիցքավորման: Նորույթի սարքավորումները ներառում են  նաև պաշտպանիչ կափարիչով վեբ-տեսախցիկ, Harman/Kardon բարձրախոսներ, ինչպես նաև աղմուկի նվազեցման խելացի տեխնոլոգիայով բարձրախոսներ։  

Asus ExpertBook B9-ն ունի նաև USB Type-A, Thunderbolt, HDMI պորտեր, ինչպես նաև RJ45 (micro-HDMI) և 3,5մմ ականջակալների միակցիչ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում