Վենգերը չի բացառում նոր ֆուտբոլիստի ձեռքբերումը
09/01/2014 21:56

Նմանատիպ
«Արսենալի» ղեկավարությունը Թեո Ուոլքոտի վնասվածքի պատճառով ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հնարավոր է, նոր ֆուտբոլիստ ձեռք բերի: Այս մասին հայտարարել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
-Ուոլքոտի վնասվածքը մեծացրեց նոր ֆուտբոլիստների վերաբերյալ շշուկները և, բնականաբար, իմ` թիմի կազմն ուժեղացնելու ցանկությունը: Սակայն չպետք է մոռանանք, որ մենք ունեն Սերժ Գնաբրի, ով պատրաստ է խաղալ առաջին թիմում: Ունենք Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլեն, ով ապաքինվել է վնասվածքից:
Գուցե լինի նոր ձեռքբերում, սակայն հույս ունենք` շուտով կվերադառնա Նիկլաս Բենդտները: Քննարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները,-Վենգերի խոսքերը մեջբերել է Goal.com-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում