1.1 C
Yerevan

«ԱրմՌոբոտիքս 2022». մրցում են հայ դպրոցականները

Նմանատիպ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի...

ՀՀ ԿԲ. դրամի փոխարժեք և ոսկու գին

Փետրվարի 6-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի...

Թուրքիան դադարեցրել է նավթի արտահանումը երկրաշարժերից հետո

Թուրքիայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել երկրի հարավ-արևելքում՝ Սիրիայի...

Հայաստանի տարբեր մարզերում գործող «Արմաթ» ինժեներական խմբակների  ռոբոտաշինությամբ զբաղվող դպրոցականներին համախմբել է «ԱրմՌոբոտիքս 2022» հայաստանյան 14-րդ առաջնությունը:

Այս տարի մրցույթի թեման ագրոտեխնոլոգիաներն են. դպրոցականները ստեղծել են ռոբոտներ, որոնք ջրում են հողը, կերակրում կենդանիներին, բերքը հավաքում ու  թեթևացնում ֆերմերի հոգսը։

«ԱրմՌոբոտիքս 2022»-ի հովանավորը Հայաստանում գյուղոլորտի ֆինանսավորման առաջատար Ակբա բանկն է, որը լայնամասշտաբ ներդրումներ է իրականացնում խելացի գյուղատնտեսության տարբեր ոլորտներում։

«Կարևոր կոմպոնենտը ինժեներական գաղափարների պահպանումն ու զարգացումն է, որը Հայաստանում, թերևս, ամենալավը իրականացվում է «Արմաթ» հարթակներում: Այսօրվա խնդիրները, որոնք երեխաները լուծում են, բավականին բարդ են։ Կարևոր է, որ Հայաստանում կա հարթակ, որտեղ դպրոցահասակ երեխաները կարողանում են զբաղվել ինժեներական լուծումների, ռոբոտների ստեղծման ոլորտում և իրենց մտքերը կիրառել։ Եվ պետք է հիշել մի բան, որ այսօրվա չստացվածը ևս մեկ քայլ է դեպի հաջողություն»,- նշել է Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի թիմի ղեկավար Նարեկ Ասատրյանը:

«Գյուղատնտեսությունը մեր երկրի ամենամեծ մասի զբաղվածությունն է ապահովում։ Արդյունավետության բարձրացման համար կարևոր է տեխնոլոգիաների ներդրումը գյուղատնտեսության մեջ։ Նոր սերնդում այս տարիքից մենք դնում ենք այդ ձգտումը և մոտիվացիան, որ խնդիրներ լուծեն իրենց ընտանիքի, հարևանի ու համայնքի համար»,- նշում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ  Չոբանյանը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները հիմնադրվել են հայկական տեխնոլոգիական ոլորտի նվիրյալ, ԱՏՁՄ հիմնադիր Կարեն Վարդանյանի առաջնորդությամբ: Այժմ Հայաստանում գործում է 600-ից ավելի «Արմաթ» խմբակ, նախատեսվում է, որ մինչև 2025 թվականը ևս 700 դպրոցում երեխաները կկարողանան զբաղվել ինժեներական աշխատանքներով և ուսումնասիրություններով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի...

ՀՀ ԿԲ. դրամի փոխարժեք և ոսկու գին

Փետրվարի 6-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի...

Թուրքիան դադարեցրել է նավթի արտահանումը երկրաշարժերից հետո

Թուրքիայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել երկրի հարավ-արևելքում՝ Սիրիայի...