ԱԻՆ. Հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն

Այսօր Հանրապետության հրապարակում ՀՀԿ վերջին հանրահավաք-համերգի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել:

ԱԻՆից հայտնում են, որ ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն. Կան տուժածներ:

Դեպի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, դեպքի մասին տեղյակ է պահվել «1-03» ծառայության հերթապահ դիսպետչերին:

Նախնական տեղեկությունների համաձայն` տուժածների մեջ կան երեխաներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում