Անգլիայի բանկը ներկայացրել է Չարլզ III թագավորի պատկերով մետաղադրամների դիզայնը

Անգլիայի բանկը ներկայացրել է Չարլզ III թագավորի պատկերով մետաղադրամների դիզայնը

Անգլիայի բանկը ներկայացրել է Մեծ Բրիտանիայի նոր թագավոր Չարլզ III-ի պատկերով մետաղադրամների, ինչպես նաև այլ մետաղադրամների դիզայնը, որոնք ներառված են ամենամյա հավաքածուներում։

Թագավորի պատկերով հատվելու են 2 և 5 ֆունտ սթերլինգ, ինչպես նաև 50 պենս արժողությամբ մետաղադրամներ:

«Նրա դիմանկարը պատկերող յուրաքանչյուր մետաղադրամ ամենաբարձր որակի է՝ սկսած մետաղից, որի վրա այն հատված է, մինչև դիզայնը և պատրաստման վրա ծախսված ժամերը», – ասել է  Թագավորական դրամահատարանի գործադիր տնօրեն Էնն Ջեսոպը:

Մետաղադրամները հնարավոր կլինի գնել  2023 թվականի հունվարի 3-ից Թագավորական դրամահատարանի կայքից։ Նորույթների գները, ինչպես սպասվում է, կսկսվեն 50 ֆունտ սթերլինգից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ թողարկվել են նաև թագավոր Չարլզ III թագավորի պատկերով թղթադրամներ։

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը մահացել է սեպտեմբերի 8-ին Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում 96 տարեկան հասակում, որից հետո արքայազն Չարլզը՝ նրա որդին, դարձել է թագավոր` Չարլզ III անունով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում