Արգենտինայում քննարկում են Մեսսիի պատկերով թղթադրամ թոդարկելու հարցը

Արգենտինայում քննարկում են Մեսսիի պատկերով թղթադրամ թոդարկելու հարցը

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին աշխարհի չեմպիոն հռչակվելուց հետո փառաբանվում է բոլոր հնարավոր միջոցներով։ Դժվար է գտնել աշխարհում ներկա պահին ապրող մեկ այլ մահկանացուի, ով վայելում է փառքի ու հեղինակության ավելի մեծ բաժին, որքան Մեսսին։

Այս անգամ էլ հերթը Արգենտինայի ֆինանսների նախարարությանն է, որտեղ քննարկում են ֆուտբոլիստի պատկերով թղթադրամ թողարկելու տարբերակը։ Խոսքը 1000 արգենտինական պեսսոյի մասին է․ ինչպես մեկնաբանում են գաղափարի հեղինակները՝ 1000 թիվը սկսվում է 10-ով, ինչը նաև լեգենդար արգենտինացու խաղաշապիկի համարն է։

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում