Գրոսմայստեր Հ.Մելքումյանն առաջատար է Բոսնա-2012 մրցաշարում

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Բոսնիա/Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում անցկացվող Բոսնա-2012 մրցաշարում երկու տուրից հետո վաստակել է 2 միավոր եւ գլխավորում է աղյուսակը: Այս մասին տեղեկացնում է «Armchess.am» կայքը:

Սպասվող մրցաշարերի մասին Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ս. թ. մայիսի 8-20-ը կմասնակցի Սենթ Լուիս քաղաքում անցկացվելիք ԱՄՆ-ի առաջնությանը: Նրա մրցակիցները կլինեն 11 գրոսմայստերներ, մասնավորապես` Նակամուրան, Կամսկին, Օնիշչուկը, Սեյրավանը:
Նույն օրերին գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը կմասնակցի Սենթ Լուիսում անցկացվելիք ԱՄՆ-ի կանանց առաջնությանը: Նրա մրցակիցների մեջ են գրոսմայստերներ Զատոնսկիխը, Կրաշը, Ֆոյշորը, Բագինսկայտեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում